Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Սեպտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են կազմակերպության հիմնադիր Մանե Շաբոյանը և ներկայացուցիչ Լիլիթ Ղազարյանը, ովքեր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակիցներ են եղել։
Հասարակական կազմակերպության անդամները Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացրել են երիտասարդական հասարակական կազմակերպության գործունեությունը, առաջիկայում նախատեսվող նախաձեռնությունները, ինչպես նաև ՄԻՊ հաստատության հետ հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները։
Հանդիպման ընթացքում երիտասարդները Մարդու իրավունքների պաշտպանին ուղղել են հարցեր ՄԻՊ հաստատության գործունեության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների, դրանց հասցեավորման մեխանիզմների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել երիտասարդների նախաձեռնողականությունը՝ ընդգծելով, որ հատկապես ուրախ է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի մասնակիցներին տեսնել արդեն սեփական նախաձեռնություններով և հասարակական գործունեությամբ հանդես գալիս։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի նպատակն է ոչ միայն երիտասարդներին ծանոթացնել ՄԻՊ գործունեությանը և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին, այլև հնարավորություն տալ նրանց ձևավորվելու որպես ակտիվ և նախաձեռնող անհատներ, որոնք կարող են իրենց դերակատարությունն ունենալ հասարակական նշանակություն ունեցող խնդիրների բարձրաձայնման և հասցեավորման գործում։
Անահիտ Մանասյանը կարևորել է երիտասարդների ակտիվ մասնակցությունը հասարակական կյանքին, մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը երիտասարդների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։