Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Սեպտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեին այլընտրանքային զեկույցների պատրաստման աշխատաժողով» թեմայով վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի նպատակն էր ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունները այլընտրանքային զեկույց պատրաստելիս։
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների վարչության համագործակցության բաժնի ղեկավար Մարգարիտա Գալստյանը և «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Մարիամ Ալեքսանյանը։
Հանդիպման ընթացքում Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Ալլա Ֆեդորովան ներկայացրել է Եվրոպայի սոցիալական խարտիայի վերահսկման համակարգը․ վերջին բարեփոխումները և մարդու իրավունքների ազգային հաստատությունների հնարավորությունները։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները քննարկել են այլընտրանքային զեկույցի պատրաստման համար ապացույցների հավաքագրմանը և տվյալների վերլուծությանը վերաբերելի այլ հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակաբար իրականացնում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման միջոցառումներ՝ կարևորելով շարունակական կրթությունն ու միջազգային լավագույն փորձի փոխանակումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման կարևոր նախապայման:

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։