Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրության առարկա են դարձել Գ. Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վերջինիս պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։
Միևնույն ժամանակ, առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրները արդեն իսկ հասցեավորվել են իրավասու մարմինների հետ քննարկումների ընթացքում, դրանց մի մասը` ընթացքում ստանում է լուծում։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ եթե պետությունը հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ կիրառում է կալանք խափանման միջոցը, պետք է երաշխավորի ազատությունից զրկման այնպիսի պայմաններ, որոնք համապատասխանում են նրա հատուկ կարիքներին:
Այդ առումով պետության պարտականությունն է ապահովել ազատությունից զրկված անձի առողջության պահպանման, այդ թվում՝ բժշկական օգնություն, հոգեբանական և հոգեթերապևտիկ աջակցություն, խնամքի անհրաժեշտության դեպքում` դրա կազմակերպում, ինչպես նաև առողջության համար բավարար սննդային արժեք ունեցող սննդամթերք ստանալու իրավունքը և այլ իրավունքները։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հատուկ կարիքներ ունեցող ազատությունից զրկված անձանց պատշաճ խնամքի ապահովման խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին մի շարք որոշումներում՝ շեշտելով, որ պետությունը պարտավոր է պոզիտիվ պարտականության ուժով ապահովել նման անձանց մշտական խնամքը հատուկ պատրաստված մասնագետների կողմից:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև ազատությունից զրկման վայրում անձի իրավաբանական օգնության իրավունքի անխափան երաշխավորումը:
Նշված հարցերի հասցեավորման վիճակն անընդհատ մշտադիտարկվում և մշտադիտարկվելու է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից:
Պաշտպանն ընդգծում է, որ իրավասու մարմինները պետք է ունենան անհրաժեշտ գործիքներ ցանկացած քրեական վարույթով, այդ թվում` նշված գործով պատշաճ, օբյեկտիվ և համակողմանի քննություն իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այդ ընթացքում լիարժեք երաշխավորվեն անձի իրավունքները:
Գագիկ Խաչատրյանի իրավունքների ապահովմանն առնչվող հարցերի ուսումնասիրությունը ՄԻՊ աշխատակազմում շարունակվում է։ Հրապարակման ենթակա ընթացիկ տեղեկատվությունը կներկայացվի լրացուցիչ:

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։