Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Տավուշի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի, արձանագրված խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Քննարկվել են նաև մարզային ստորաբաժանման գործունեության կազմակերպմանը և աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող հարցեր։
Պաշտպանը կարևորել է մարզային ստորաբաժանման արդյունավետ գործունեությունը և մարզային այցելությունների շարունակական իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս տեղում վեր հանել մարդու իրավունքներին առնչվող խնդիրները և առավել հասցեական արձագանքել դրանց։

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման ղեկավար Զարինե Հովհաննիսյանը մասնակցել է «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հասարակական կազմակերպության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց կողմից առաջնորդվող քաղաքացիական մասնակցության հաբ» ծրագրի շրջանակում կազմակերպված մարզային ֆորումին։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։