Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները հուլիսի 24-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր։
Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներին։
Առանձնազրույցներ են անցկացվել մի շարք կալանավորված և ձերբակալված անձանց հետ։ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցեր։
Մշտադիտարկումների շրջանակներում չհայտարարված այցեր են իրականացվել նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի և Մասիսի նստավայրեր։
Մշտադիտարկման այցի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցեր։
Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և խնդիրները` համապատասխան լուծումների առաջարկներով, կհասցեագրվեն իրավասու մարմիններին՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության նպատակով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերին մասնակցել է Փարիզում անցկացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա միջազգային աշխատաժողովին։

Նոյեմբերի 2-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հանդիպել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանի և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Բուլղադարյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն են այցելել Լոռու մարզի Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտները։

2026 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը։