Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելի համագործակցությամբ հուլիսի 24-ին անցկացվել է «Գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի գործելակերպեր» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները։
Աշխատաժողովն անցկացվել է ՄԻՊ հաստատությունում մեկնարկած Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքների համատեքստում։ Այն նպատակ ուներ ամրապնդելու աշխատակազմի ինստիտուցիոնալ կարողությունները՝ գենդերային հավասարության խթանման, անվտանգ և ներառական աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքման ուղղություններով։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության շրջանակում գենդերային հավասարության՝ որպես առաջնահերթ ուղղության, և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին ներկայացմամբ հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։ Նա ընդգծել է, որ գենդերային հավասարության ապահովումը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առաջնահերթ ուղղություններից է, և անդրադարձել այդ ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։ Արմեն Նավասարդյանը նաև ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները՝ կարևորելով այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական ամրապնդումը։
Այնուհետև ՄԱԶԾ-ի Գենդերային հավասարության պորտֆելի ղեկավար Ժաննա Հարությունյանը ներկայացրել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրմանն ուղղված ինստիտուցիոնալ պատրաստվածության ամրապնդմանն առնչվող հարցերը՝ անդրադառնալով կազմակերպության կարողությունների, ներքին համակարգերի և գործելակերպերի զարգացման կարևորությանը։
Աշխատաժողովին զեկույցներով հանդես են եկել ՄԱԶԾ-ի հաղորդակցության մասնագետ, Սեռական շահագործումից, բռնությունից և ոտնձգությունից պաշտպանության հարցերով պատասխանատու Հովհաննես Սարաջյանը և ՄԱԶԾ-ի մոնիթորինգի և հաշվետվողականության մասնագետ Մարիաննա Ավդալյանը, որոնք մասնակիցներին ներկայացրել են գենդերային հավասարության խթանման, անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման և աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և սեռական ոտնձգության կանխարգելմանն առնչվող հարցեր:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև աշխատավայրում սեռական ոտնձգության դեպքերի կանխարգելման և հնարավոր դեպքերին պատշաճ արձագանքման հարցերը։
Աշխատաժողովի ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որին հաջորդել է խմբային աշխատանք՝ աշխատավայրում սեռական շահագործման, բռնության, ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերին արձագանքման մեխանիզմների կատարելագործման շուրջ։
Մասնակիցները ներկայացրել են խմբային աշխատանքի արդյունքները և քննարկել հետագա քայլերը:
Աշխատաժողովը կարևոր հարթակ է դարձել գենդերային հավասարության, անվտանգ և հարգալից աշխատանքային միջավայրի ձևավորման, ինչպես նաև աշխատավայրում սեռական շահագործման, բռնության և ոտնձգության կանխարգելման ու հնարավոր դեպքերի նկատմամբ պատշաճ արձագանքման վերաբերյալ իրազեկվածության և կարողությունների ամրապնդման համար։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակում իրականացվող աշխատանքները միտված են գենդերային հավասարության գործելակերպերի ինստիտուցիոնալ ամրապնդմանը, աշխատակազմի կարողությունների զարգացմանը և այնպիսի աշխատանքային միջավայրի ձևավորմանը, որտեղ ապահովված են հավասար հնարավորություններ, փոխադարձ հարգանք և անվտանգություն։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Օգոստոսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
-6a7c227e7dea1.webp&w=1920&q=75)
«Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։