Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում` ամփոփելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը։
Ամփոփվել են Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկվել դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Մասնավորապես՝ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանը, բռնի տեղահանված անձանց, հաշմանդամություն ունեցող, ազատությունից զրկված անձանց, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, սոցիալ-տնտեսական իրավունքներին առնչվող և մի շարք այլ հարցեր ու դրանց համակարգային լուծման հնարավորությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ստորաբաժանման գործունեության կազմակերպման և աշխատանքային մեթոդաբանության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցերի, տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Պաշտպանը կարևորել է մարզային այցելությունների շարունակական իրականացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս տեղում ծանոթանալու մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին և առավել հասցեական արձագանքելու դրանց։ Ավելին` Սյունիքի մարզ կատարած նախորդ մարզային այցի արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված բազմաթիվ հարցեր արդեն իսկ ստացել են լուծումներ: Արձանագրված նոր խնդիրների լուծման ուղղությամբ ևս իրականացվելու է հետևողական աշխատանք:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2–6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) աշնանային լիագումար նիստին՝ որպես Կոմիտեի՝ Հայաստանը ներկայացնող անդամ։

Նոյեմբերի 4-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում և հանդիպել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը նոյեմբերին մասնակցել է Փարիզում անցկացվող՝ կանխարգելման ազգային մեխանիզմների ներկայացուցիչների համար նախատեսված երկօրյա միջազգային աշխատաժողովին։

Նոյեմբերի 2-ին Մարդու իրավունքների աշնանային դպրոցի մասնակիցները հանդիպել են Պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանի և ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միհրան Բուլղադարյանի հետ։