Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում, հուլիսի 21-ին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրում գործող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության «Արծվաբույն» տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն:
Կենտրոնը կացարան և շուրջօրյա խնամքի ու սոցիալական ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող այն անձանց, ովքեր ամբողջությամբ կամ մասնակիորեն կորցրել են ինքնասպասարկման կարողությունը և ունեն մշտական խնամքի ու հոգածության կարիք։
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Երվանդ Մխիթարյանի, Հաստատության տնօրեն Լյուդմիլա Պողոսյանի ուղեկցությամբ Պաշտպանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել բնակության և խնամքի պայմաններին, մատուցվող ծառայություններին, շահառուների սոցիալական և հոգեբանական աջակցության ծրագրերին, ինչպես նաև քննարկել հաստատության գործունեության ընթացքում առկա խնդիրներն ու աշխատակիցների աշխատանքային պայմանները։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը կարևորել է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումը՝ ընդգծելով, որ այդ ոլորտում իրականացվող քաղաքականություններն ու ծառայությունները պետք է հիմնված լինեն մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, հավասարության, անհատական մոտեցման և խտրականության բացառման սկզբունքների վրա։
Պաշտպանը հանդիպել և զրուցել է նաև կենտրոնի շահառուների հետ՝ լսելով նրանց հուզող հարցերն ու մտահոգությունները։
«Ես աշխատում եմ ոչ միայն մարդկանց համար, այլև մարդկանց հետ սկզբունքով։ Այդ տեսանկյունից մեզ համար կարևոր է ոչ թե պարզապես գրասենյակում նստած մարդկանց համար հարցեր լուծելը, այլ մարդկանց կողքին լինելը, նրանց լսելը, խնդիրները միասին հասկանալն ու դրանց լուծման ուղղությամբ համատեղ աշխատելը»,- նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ նման այցելությունները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն աշխատանքային, այլև մարդկային տեսանկյունից՝ հնարավորություն տալով մարդկանց զգալու, որ իրենք միայնակ չեն, իրենց խնդիրները լսելի են, իսկ իրավունքների պաշտպանությունն ու արժանապատիվ կյանքի ապահովումը շարունակում են մնալ առաջնահերթություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սոցիալական աջակցության, խնամքի, առողջապահական և այլ ծառայությունների հասանելիության, ինչպես նաև տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների արդյունավետ իրացմանն առնչվող հարցեր։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Օգոստոսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
-6a7c227e7dea1.webp&w=1920&q=75)
«Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։