Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հուլիսի 20-ին Անահիտ Մանայանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։
Քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Բաղդասարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները։ Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։
Ազատությունից զրկված անձինք բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող հարցեր:
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Անահիտ Մանասյանը ընդգծում է նաև, որ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին, ինչը պետք է պատշաճ հասցեավորում ստանա։
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Օգոստոսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
-6a7c227e7dea1.webp&w=1920&q=75)
«Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։