Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի` մարզային բնակավայրեր պարբերաբար իրականացվող այցերն ունենում են կարևոր արդյունքներ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած աշխատանքային խումբը 2025 թվականի մայիսին այց էր իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներ, այդ թվում՝ Կապան համայնքի Շիկահող, Սրաշեն և Ծավ, Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր, ինչպես նաև Տեղ համայնքի Խնածախ և Խոզնավար սահմանամերձ բնակավայրեր։ Այցն իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ համատեղ:
Այցի ընթացքում բնակիչները բարձրաձայնել էին խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարությունների, բժշկական օգնության և սպասարկման, հանրային տրանսպորտի բացակայության, ինչպես նաև մի շարք այլ հարցեր:
Արձանագրված խնդիրներն ամփոփվել էին ՄԻՊ հաստատությունում և հասցեավորվել իրավասու պետական մարմիններին:
Դրանց ընթացքի նկատմամբ իրականացվել է հետագա հետևողական աշխատանք։
Պաշտպանի հաստատության և իրավասու պետական մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բարձրացված խնդիրների մի մասը ստացել է լուծում:
Իրավասու պետական մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն` լուծումների մի մասը ներկայացնում ենք ստորև.
• ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում ավարտվել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Մեղրիի ստորաբաժանման նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Բժշկական հաստատությունը հագեցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան գույքով և սարքավորումներով և արդեն շահագործվում է։ Ծրագրով նախատեսվում է մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում դատաբժշկական ծառայությունների արդիականացման գործընթացի իրականացում,
• Մեղրու բժշկական կենտրոնում դիալիզի ծառայության կազմակերպման նպատակով իրականացվում են մի շարք աշխատանքներ:
• Շիկահող բնակավայրի խմելու ջրամատակարարման հարցի լուծման նպատակով 2025 թվականին «Խորավանդ» աղբյուրից խմելու-կենցաղային ջրօգտագործման համար տրամադրվել է համապատասխան ջրօգտագործման թույլտվություն:
• Շիկահող, Ալվանք, Շվանիձոր, Խոզնավար և Խնածախ բնակավայրերի խմելու ջրամատակարարման համակարգերի բարելավման աշխատանքները ներառվել են միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերում:
Վերը նշված բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացված մնացյալ հարցերը շարունակում են գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հիմնարար իրավունքների ամբողջ ծավալով երաշխավորումն ու անխոչընդոտ իրացումն ապահովելը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է:

Հուլիսի 20-ին Անահիտ Մանայանը ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկ։

Հուլիսի 20-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորած աշխատանքային խումբը 2025 թվականի մայիսին այց էր իրականացրել Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Տեղ համայնքներ, այդ թվում՝ Կապան համայնքի Շիկահող, Սրաշեն և Ծավ, Մեղրի համայնքի Ալվանք և Շվանիձոր, ինչպես նաև Տեղ համայնքի Խնածախ և Խոզնավար սահմանամերձ բնակավայրեր։ Այցն իրականացվել էր Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի հետ համատեղ:
-6a5e2dadcd94c.webp&w=1920&q=75)
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի անձնակազմի և շահառուների հետ։