Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ հաստատության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը, Պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը և Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ավագ մասնագետ Դիանա Գրիգորյանը մասնակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայաստանում ամերիկյան համալսարանի կողմից համատեղ կազմակերպված մարդասիրական միջազգային իրավունքի տարածաշրջանային 10-րդ ամառային դպրոցին։
Ծրագրի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Ժնևյան կոնվենցիայի պատմությանն ու հիմունքներին, մարդասիրական դիվանագիտության և միջազգային մարդասիրական իրավունքի կիրառելիությանը խաղաղաշինական գործընթացներում և
զինված հակամարտություններում։ Մասնակիցներին նաև ներկայացվել են Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և ռազմական հանցագործությունների էությունը։
Մասնակիցներն ունկնդրել են միջազգային իրավունքի մասնագետների և արտերկրից ժամանած մի շարք փորձառու դասախոսների դասախոսություններ, մասնակցել ինտերակտիվ խաղերի և Ժան-Պիկտեի միջազգային մարդասիրական իրավունքի դատախաղի մրցույթին (Pictet Moot Court Competition on IHL)։
Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարևորում է դասընթացներին, վերապատրաստումներին և աշխատաժողովներին ՄԻՊ աշխատակազմի ակտիվ մասնակցությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Օգոստոսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
-6a7c227e7dea1.webp&w=1920&q=75)
«Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։