Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը. ներկայացնում ենք նոր մասնակցին
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։
Այս անգամ նախագծին միացել է Էլեն Մուրադյանը, ով սովորում է բժիշկ-դեղագետի մասնագիտությամբ, իսկ հեռակա ուսուցմամբ բարձրագույն կրթություն է ստանում նաև սննդի անվտանգության ոլորտում։ Էլենը հետաքրքրված է առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությամբ, մասնավորապես՝ կրոնական համոզմունքներից ելնելով բժշկական միջամտությունից հրաժարվելու, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, էվթանազիայի և մի շարք այլ թեմաներով։
Նախագծի շրջանակում Էլենը մեկ օր կանցկացնի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ծանոթանալով Պաշտպանի մանդատի շրջանակում իրականացվող աշխատանքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարմանն ուղղված նախաձեռնություններին։
Եթե երիտասարդ ես, հետաքրքրված ես մարդու իրավունքների պաշտպանությամբ և ցանկանում ես մասնակցել հասարակության համար կարևոր փոփոխությունների իրականացմանը, ապա նախագծի հաջորդ մասնակիցը կարող ես լինել հենց դու։
Նախագծի մասնակիցները հնարավորություն են ստանում անմիջականորեն ծանոթանալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, ներգրավվելու աշխատակազմի աշխատանքներին, բարձրաձայնելու մարդու իրավունքներին առնչվող խնդիրներ, ներկայացնելու դրանց լուծման վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև զարգացնելու իրավական գիտելիքները, ձեռք բերելու գործնական փորձ և դառնալու ավելի ակտիվ ու իրազեկ քաղաքացի։
Ուղարկի՛ր քո ինքնակենսագրականն ու մոտիվացիոն նամակը և պատմի՛ր, թե ինչու հենց դու պետք է դառնաս նախագծի հաջորդ մասնակիցը։
Հայտերն ընդունվում են youthvoice@ombuds.am էլեկտրոնային հասցեով։

ՄԻՊ հաստատության միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը, Պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը, Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը և Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ավագ մասնագետ Դիանա Գրիգորյանը մասնակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Հայաստանում ամերիկյան համալսարանի կողմից համատեղ կազմակերպված մարդասիրական միջազգային իրավունքի տարածաշրջանային 10-րդ ամառային դպրոցին։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է համախմբել ակտիվ երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել հասարակությունում առկա խնդիրները և իրենց ներդրումն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության ու դրական փոփոխությունների իրականացման գործում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել քաղաքացի՝ տեղեկացնելով, որ մինչև 2025 թվականի նոյեմբերն ստացել է անապահովության նպաստ, որից հետո դրա վճարումը դադարեցվել է։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։