Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


2026 թվականի առաջին կիսամյակում էական աճ է գրանցվել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ցուցանիշների տեսանկյունից:
Մասնավորապես, 2026 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հասցեագրված գրավոր և բանավոր դիմում-բողոքների, Պաշտպանի թեժ գծին ստացված հեռախոսազանգերի, ինչպես նաև դրական լուծում ստացած գործերի թվերը։
2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծը ստացել և սպասարկել է 9754 հեռախոսազանգ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3389-ով ավելի է։ Աճի միտումն ակնհայտ է նաև ամսական վիճակագրությամբ. եթե 2025 թվականի ապրիլին Պաշտպանի թեժ գիծն ստացել էր 1092 հեռախոսազանգ, ապա 2026 թվականի ապրիլին՝ 1705։ Նույն միտումը պահպանվել է նաև հունիսին. 2025 թվականի հունիսին ստացվել էր 1283 հեռախոսազանգ, իսկ 2026 թվականի հունիսին՝ 2183, ինչը գրեթե կրկնակի աճ է։
Ավելացել է նաև Պաշտպանին հասցեագրված գրավոր և բանավոր դիմում-բողոքների թիվը. եթե 2025 թվականի առաջին կիսամյակում ստացվել էր 10 279 դիմում-բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում դրանց թիվը հասել է 13 467-ի։
Միաժամանակ զգալիորեն աճել է նաև դրական լուծում ստացած բողոքների թիվը. եթե 2025 թվականի առաջին կիսամյակում դրական լուծում էր ստացել 665 բողոք, ապա 2026 թվականի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասել է 1047-ի, ինչը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնակի աճ է։
2026 թվականի առաջին կիսամյակի վիճակագրությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները ոչ թե պարզապես շարունակում են իրենց խնդիրների լուծման նպատակով դիմել Մարդու իրավունքների պաշտպանին, այլ նախկինի համեմատությամբ էականորեն ավելի հաճախ են դիմում ՄԻՊ հաստատությանը:
Միաժամանակ, դրական լուծում ստացած գործերի զգալի աճը փաստում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը շարունակում է նպաստել մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և խախտված իրավունքների վերականգնմանը։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր սահմանադրական առաքելությունը՝ ապահովելով իր մանդատի շրջանակներում յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

2025 թվականին պետական մարմինների կողմից կատարվել կամ կատարման փուլում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի՝ համակարգային բնույթ ունեցող առաջարկների 72 տոկոսը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի` որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ կատարած առաջարկների պարագայում՝ առաջարկների 68.4 տոկոսը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելի համագործակցությամբ հուլիսի 24-ին անցկացվել է «Գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի գործելակերպեր» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները։

2026 թվականի առաջին կիսամյակում գրեթե կրկնակի աճել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկում է անցկացրել ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման գրասենյակում` ամփոփելով Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցը։