Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Մինչև մարդու իրավունքներին և ազատություններին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ընդունումը ուղարկվում են Մարդու իրավունքների պաշպանին՝ դրանց վերաբերյալ իրավասու մարմին գրավոր կարծիք ներկայացնելու: Նշվածն իրականացվում է Պաշտպանի՝ մարդու իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական լիազորության շրջանակներում:
Մարդու իրավունքների պաշտպանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական լիազորության շրջանակներում, մշակում և իրավասու մարմինների քննարկմանն է նարկայացնում իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություններ: Նախագծերում ներկայացված լուծումները բխում են ինչպես Պաշտպանին հասցեագրված դիմումների քննարկման այնպես էլ մշտադիտարկման այցերի արդյունքներից: