Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ արագ լուծում է ստացել բռնի տեղահանված անձի կենսաթոշակի վճարման հարցը
Բռնի տեղահանված անձանց հետ պետական մարմինների անընդհատ հաղորդակցության երաշխավորման և նրանց կողմից բարձրացվող հարցերին արագ արձագանք ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 7-ին կազմակերպվել էր «Ուղիղ երկխոսություն․ բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական խնդիրները» քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ: Քննարկման ընթացքում բռնի տեղահանված անձը բարձրաձայնել էր կենսաթոշակի վճարման հետ կապված խնդիր։
Քննարկման արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, ինչի արդյունքում խնդիրը ստացել է արագ լուծում:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն աջակցել քաղաքացիների իրավունքների վերականգնմանն ու սոցիալական իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց ձայնը լսելի դարձնելու նոր ձևաչափերի մշակմանը։

Բռնի տեղահանված անձանց հետ պետական մարմինների անընդհատ հաղորդակցության երաշխավորման և նրանց կողմից բարձրացվող հարցերին արագ արձագանք ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 7-ին կազմակերպվել էր «Ուղիղ երկխոսություն․ բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական խնդիրները» քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդը» պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը՝ նպատակ ունենալով դառնալ պետության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկերների և շահառուների միջև արդյունավետ երկխոսության և համագործակցության հարթակ։

Հունիսի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որպես պատվավոր բանախոս, մասնակցել և ելույթ է ունեցել «Հայաստանի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» երրորդ ազգային գործողությունների ծրագրի «Ներդրում համաշխարհային խաղաղության մեջ» սկզբունքների իրականացումը գործնականում» խորագրով բարձր մակարդակի հանդիպմանը։
-6a3a4e52de715.webp&w=1920&q=75)
Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: