Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

-6b07cbefec60d.webp&w=3840&q=75)
Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկմանը։
Քննարկումը վարել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ոլորտի պատասխանատուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ դերակատարներ։
Անահիտ Մանասյանը ողջունել է հակախտրականության ոլորտում համապարփակ օրենսդրություն ընդունելու հանձնառությունը:
Պաշտպանը ընդգծել է, որ բազմիցս է խոսել նման օրենսդրության ընդունման և դրա արդյունավետ կիրառությունն ապահովող կառուցակարգերի ձևավորման կարևորության մասին:
Պաշտպանը նշել է, որ Հայաստանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտն ամենախնդրահարույց վիճակում գտնվողներից է: Հենց այս ոլորտին են վերաբերում ամենաձևախեղված հանրային ընկալումները, որոնք հաճախ տարածվում են հենց քննարկման դահլիճում ներկա գտնվող քաղաքական գործիչների կողմից:
Անդրադառնալով իրավահավասարության մարմնի մանդատին առնչվող կարգավորմանը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ միջազգային պրակտիկայում կիրառվում են տարբեր ինստիտուցիոնալ մոդելներ, որոնցից մեկը նշված գործառույթները մարդու իրավունքների ազգային հաստատությանը վերապահելն է։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառու է ստանձնելու այդ գործառույթները, եթե դրանց պատշաճ և արդյունավետ իրականացման համար, միջազգային չափանիշներին համապատասխան, հաստատությանը տրամադրվեն բավարար մարդկային ու ֆինանսական ռեսուրսներ և ապահովվեն համապատասխան շենքային պայմաններ։
Պաշտպանը կարևորել է նաև օրենսդրական փաթեթի շուրջ շահագրգիռ կողմերի միջև մասնագիտական քննարկումների շարունակականությունը՝ բարձրացված հարցերն ու ներկայացված առաջարկները մանրամասն քննարկելու և կատարելագործելու նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել հանրակրթական ուսումնական հաստատություններ։
-6b07c0d706cec.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կրում էր «Սոցիալական իրավունքների զարգացումը Հայաստանում՝ գործընկերության և գործողությունների միջոցով» խորագիրը։
-6b07cbefec60d.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի և դրան կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի քննարկմանը։
-6b07c6325c6b0.webp&w=1920&q=75)
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը՝ «Քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորմանն առնչվող գործնական խնդիրներ» թեմայով։