Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Մուտքագրեք ձեր էլ. փոստը՝ նորություններն ու թարմացումները ստանալու համար։ Սպամ չենք ուղարկում։


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը 2026 թվականի նոյեմբերի 4-ին և 5-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մասնակցել է «Եվրոպայի օրակարգի հիմքում երեխաների իրավունքները։ Երկխոսություն Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) հետ» խորագրով միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ներկա վիճակին ու առկա մարտահրավերներին առնչվող հարցեր, քաղաքականություններում երեխայի իրավունքների առաջնահերթության ներառման հետ կապված խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության և միգրացիոն գործընթացների ազդեցությանը երեխաների իրավունքների վրա։
Միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լավագույն փորձը երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա գործունեության ընթացքում երեխայի ձայնը լսելի դարձնելու մեխանիզմներին ու ոլորտում արձանագրված հաջողություններին։
Երեխայի իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաստատության ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերում։
Միջոցառմանը մասնակցության հարցում աջակցել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ)։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը 2026 թվականի նոյեմբերի 4-ին և 5-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում մասնակցել է «Եվրոպայի օրակարգի հիմքում երեխաների իրավունքները։ Երկխոսություն Երեխաների հարցերով օմբուդսմանների եվրոպական ցանցի (ENOC) հետ» խորագրով միջոցառմանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում անցկացվող՝ «Օմբուդսմանական հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում մոդերացրել է օմբուդսմանական հաստատությունների արդյունավետության բարձրացմանը, անկախությանը, առաջարկությունների ազդեցությանն ու հանրային վստահությանը նվիրված նստաշրջանի աշխատանքները։ Համաժողովը նվիրված էր Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Նիկոսիայում` մասնակցելու Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին նվիրված՝ «Օմբուդսմանի հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը 2026 թվականի նոյեմբերի 3-ից 6-ը Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին։