Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հոկտեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին և լեզվաբանության (թարգմանչական գործ) բաժնի 4-րդ կուրսերի ուսանողներին։
Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Եղոյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաքելությունը, լիազորությունների շրջանակը, աշխատանքի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, ինչպես նաև պետական մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը։
Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերում դրանց պաշտպանությունն է, ինչպես նաև մարդու իրավունքների խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության միջոցով։
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ ուսանողներին հնարավորություն տալով բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։
Հանդիպման ավարտին Անդրանիկ Եղոյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ քննարկման համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը երիտասարդների իրավագիտակցության և մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։

Հոկտեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 1-ին և լեզվաբանության (թարգմանչական գործ) բաժնի 4-րդ կուրսերի ուսանողներին։
-6ace15eb5840f.webp&w=1920&q=75)
Հոկտեմբերի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) համագործակցությամբ տեղի է ունեցել «Հայաստանի զինված ուժերում կանանց մասնակցության խթանումը և ռազմական կրթության դերը գենդերային հավասարության առաջխաղացման գործում» թեմայով կլոր սեղան-քննարկում։

Վերջին օրերին զանգվածային լրատվության միջոցներով և տեղեկատվական տարբեր հարթակներով տարածվում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության, անահատական դեպքերով իրականացված աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանին բողոք ներկայացնելու օրենսդրական պահանջների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կամ փաստական անճշտություններ պարունակող տեղեկություններ։

Օրվա կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ հնարավորությունների հավասարությունն արտոնություն չէ, որն ինչ-որ մեկի կողմից պետք է շնորհվի, այլ իրավունք, որը պետք է երաշխավորվի։