Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:
Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը և Վրաստանի հանրային պաշտպանի առաջին տեղակալ Թամար Գվարամաձեն։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Ա. Եղոյանը հատուկ ընդգծել է ՄԻՊ հաստատության համար քննարկվող թեմայի կարևորությունը։
Նրա խոսքով՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ նախ և առաջ իրավունքների կրող է, որի արժանապատվությունը, ինքնավարությունը, անձնական և ընտանեկան կյանքի, խտրականությունից զերծ լինելու իրավունքները պետք է լինեն երաշխավորված։
Ա. Եղոյանն առանձնահատուկ կարևորել է ապաինստիտուցիոնալացման գործընթացի անհրաժեշտությունը։ Այս ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը բազմաբևեռ գործունեություն է իրականացրել ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության հետ։
Գլխավոր քարտուղարը, որպես բանախոս, մասնակցել է նաև «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» թեմայով պանելային քննարկմանը։
Համաժողովի շրջանակում «Ինքնավարության և արժանապատվության պաշտպանությունը հոգեկան առողջության ոլորտում» և «Հոգեկան առողջությունը քրեակատարողական և փակ հաստատություններում» թեմաներով պանելային քննարկումներին, որպես բանախոս, մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
Նրանք ներկայացրել են ՄԻՊ հաստատության կողմից իրականացված աշխատանքները, արձանագրված խնդիրներն ու զարգացումները։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեկան առողջության ոլորտում առկա համակարգային խնդիրների հասցեավորումը, միջազգային չափանիշներին համապատասխան իրավունքահեն քաղաքականությունների զարգացումը և ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների միջև արդյունավետ համագործակցության ամրապնդումը՝ յուրաքանչյուր անձի իրավունքների և արժանապատվության լիարժեք պաշտպանության նպատակով։

Հոկտեմբերի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը և Եվրոպայի խորհուրդը կազմակերպել են «Միասին՝ ավելի լավ հոգեկան առողջության համար» խորագրով հոգեկան առողջության և մարդու իրավունքների տարածաշրջանային համաժողովը։ Այն անցկացվել է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ:

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։

Հոկտեմբերի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին Բելգրադում մասնակցել է «Բելգրադի կանանց համաժողով RISE 2026․ Դաշինքների ձևավորում՝ հանուն նոր սերունդների» կանանց քաղաքական և տնտեսական հզորացման հարցերով երկրորդ միջազգային բարձր մակարդակի համաժողովին։