Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի հոկտեմբերի 1-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին։
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են։
Մասնավորապես, արձանագրվել է՝
• Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Մասնավորապես՝ Հաստատությունում առկա չէ վերելակ, թեքահարթակները և սանհանգույցները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, մուտքերի, ելքերի և առանձին սենյակների դռներն ունեն շեմեր և այլն,
• 2026 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին Հաստատություն տեղավորելու գործընթացը,
• առանձին դեպքերում բացակայել է սննդամթերքի պիտանիության ժամկետի վերաբերյալ մակնշումը, իսկ որոշ դեպքերում արձանագրվել են սննդամթերքի որակական ոչ պատշաճ վիճակի արտաքին հատկանիշներ։
Այցի ավարտին արձանագրված խնդիրների մի մասը քննարկվել է Հաստատության տնօրենի հետ։
Հաստատության տնօրինությունը և անձնակազմն այցի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ։
Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթն առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին։
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հետևողականորեն շարունակելու և զարգացնելու անհրաժեշտությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2026 թվականի հոկտեմբերի 1-ին չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության «Երևանի երեխայի խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Հաստատություն)։

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին Անահիտ Մանասյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում. ինստիտուցիոնալ մոտեցումներ և նորարարական գործիքներ» խորագրով Գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպմանը: