Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը 2026 թվականի սեպտեմբերի 17-18-ը մասնակցել է Բեռլինում տեղի ունեցած Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի երկօրյա հանդիպմանը։
Հանդիպման նպատակն էր քննարկման առարկա դարձնել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Միջկառավարական աշխատանքային խմբի (IGWG) կողմից տարեց մարդկանց իրավունքների խթանման և պաշտպանությանն ուղղված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող փաստաթղթի մշակման աշխատանքներին մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավման, տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով մարդու իրավունքների ազգային հաստատությունների կողմից կիրառվող մեթոդաբանության հետ կապված հարցերը և այլն։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լավագույն փորձը տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության ոլորտում։ Հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա գործունեության ընթացքում նրանց ձայնը լսելի դարձնելու մեխանիզմներին ու ոլորտում արձանագրված հաջողություններին։
Հանդիպման արդյունքներն ամփոփվելու են և ներառվելու են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար աշխատանքային խմբի կողմից մշակվող ուղեցույցում։
Տարեց մարդկանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հաստատության ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային հարթակներում տարեց մարդկանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը 2026 թվականի սեպտեմբերի 17-18-ը մասնակցել է Բեռլինում տեղի ունեցած Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի երկօրյա հանդիպմանը։

Սեպտեմբերի 24-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Ժողովրդավարության եվրոպական գործընկերություն» (European Partnership for Democracy) կազմակերպության գործադիր տնօրեն Թայս Բերմանի հետ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ։

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի ֆրանսախոս դաշնային օմբուդսման Ժերոմ Աասի և հոլանդախոս դաշնային օմբուդսման Դավիդ Բաելեի հետ։