Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Սիրելի՛ հայրենակիցներ,
Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, լիարժեք երաշխավորումը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։
Այս ճանապարհին առանձնահատուկ կարևորություն ունեն փոխադարձ հարգանքը, հավասարությունը, հանդուրժողականությունը և խտրականության որևէ դրսևորման բացառումը։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ու խթանման, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամրապնդման և իրավունքահեն հասարակության ձևավորման ուղղությամբ։
Վստահ եմ` մարդու իրավունքների երաշխավորման մշակույթի հետևողական ամրապնդումը, հանրային համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրի ձևավորումը կարևոր նշանակություն ունեն մեր պետության կայուն զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և իրավունքահեն արժեքների վրա հիմնված հասարակական միջավայր:
Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամուր հենքի վրա։
Շնորհավո՛ր Անկախության տոնը։

Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրեն Մարտիեն Սխոտսմանսի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են իրականացրել Արարատի մարզում տեղակայված զորամաս, ՀՀ պաշտպանության նախարարության Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանում, Ռազմական ոստիկանության բաժին, ինչպես նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին։

Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, լիարժեք երաշխավորումը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։

Սեպտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Կոտայքի մարզում մասնակցել է եզդի կանանց առաջնորդության, նրանց կարողությունների զարգացման և հասարակական ու հանրային կյանքում մասնակցության խթանմանը նվիրված «Մարդու իրավունքներ և Քաղաքացիական առաջնորդություն» հնգօրյա ծրագրին և դասընթաց վարել եզդիական համայնքը ներկայացնող աղջիկների, կանանց և երիտասարդների համար։