Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերը։
Պրոբացիայի ծառայության պետն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկների կատարման ուղղությամբ անընդհատ իրականացվում են համապատասխան աշխատանքներ: Ընդգծվել է, որ բարձրաձայնված մի շարք հարցեր արդեն ստացել են լուծում, իսկ մյուսների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
Պրոբացիայի ծառայության պետի խոսքով՝ մի շարք համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հետ կապված մի շարք հարցերի, այդ թվում՝ բժշկական օգնության, կրթության, ընտրելու իրավունքների իրացման, նրանց ուղեկցման և փոխադրման, էլեկտրոնային հսկողության սարքերի կիրառման հետ կապված և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրաձայնված խնդիրներին ու դրանց տրված լուծումներին։
Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային հսկողության սարքերի կիրառման ընթացքում անձանց համար հնարավոր անհարմարությունների և վնասվածքների կանխարգելման անհրաժեշտությանը՝ համապատասխան միջազգային չափանիշներին համահունչ լուծումներ ապահովելու համատեքստում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց՝ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի իրացմանն առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է նաև ազատությունից զրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում կիրառվող չափորոշիչների կատարելագործման կարևորության մասին` անդրադառնալով նաև հաշտարարության ինստիտուտին։
Քննարկվել են նաև Պրոբացիայի ծառայության գործունեության բարելավման նպատակով իրականացված և իրականացվող օրենսդրական փոփոխությունները։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պրոբացիայի ծառայության գործունեության շրջանակում մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորումը, արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական և գործնական արդյունավետ մեխանիզմների շարունակական կատարելագործումը:

Սեպտեմբերի 18-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի գլխավորած պատվիրակությանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել «Մարդկության դեմքը, արվեստ, մշակութային դիվանագիտություն և հումանիզմ» խորագրով ֆորումի շրջանակում կազմակերպված «Մարդկության դեմքը, արվեստ և հումանիզմ» վերտառությամբ պանելային քննարկմանը։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՁՊՎ-ներում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական Շտապօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ենթարկելու, խոշտանգման ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և իրազեկման թեմայի շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման ընթացքի վերաբերյալ:
-6aaa6b0d96102.webp&w=1920&q=75)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։