Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Գենդերային հավասարության պարգևադրոշմ պետական հաստատությունների համար» (Gender Equality Seal for Public Institutions) նախաձեռնության և EQUANOMICS-ի շրջանակում կազմակերպված առցանց քննարկմանը։
Քննարկումը նվիրված էր հարկային վարչարարության համակարգում գենդերային հավասարության խթանմանը, ինչպես նաև ծառայությունների մատուցման և ինստիտուցիոնալ արդյունավետության բարձրացմանը։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկ վճարողներին մատուցվող ծառայություններում, աշխատանքային գործընթացներում, տվյալների համակարգերում և ինստիտուցիոնալ կառավարման ոլորտում գենդերազգայուն մոտեցումների ինտեգրման գործնական հնարավորություններին։
Միջազգային փորձագետներն ու տարբեր երկրների պետական հաստատությունների ներկայացուցիչները ներկայացրել են գենդերային հավասարության ապահովմանն ուղղված իրենց փորձը, կիրառվող մեխանիզմներն ու գործնական մոտեցումները։
Քննարկման շրջանակում ներկայացվել է նաև տարբեր երկրների փորձը՝ գենդերային հավասարության մեխանիզմները պետական հաստատությունների գործունեության մեջ ներդնելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP)՝ «Գենդերային հավասարության պարգևադրոշմ պետական հաստատությունների համար» (Gender Equality Seal for Public Institutions) նախաձեռնության և EQUANOMICS-ի շրջանակում կազմակերպված առցանց քննարկմանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ:

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ցուցանիշների վերաբերյալ 2026 թվականի առաջին կիսամյակի տեղեկատվական զեկույցը։

Սեպտեմբերի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։