Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հուլիսի 14-15-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ/ODIHR) կողմից կազմակերպված «Խաղաղ հավաքների ազատության անկախ մշտադիտարկում» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացին։
Դասընթացի նպատակն էր ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունները խաղաղ հավաքների ազատության իրավունքի անկախ մշտադիտարկման, մարդու իրավունքների միջազգային չափանիշների կիրառման և իրավապահ մարմինների հաշվետվողականության խթանման ուղղությամբ։
Դասընթացի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը։
Իր խոսքում Ա. Եղոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը, իր սահմանադրական մանդատի շրջանակում, հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։ Այդ թեմային Պաշտպանը պարբերաբար անդրադառնում է տարեկան հաղորդումներում, արտահերթ զեկույցներում, հայտարարություններում, մշտադիտարկումների արդյունքներում և այլ փաստաթղթերում՝ ներկայացնելով արձանագրված խնդիրները, դրանց պատճառները, ինչպես նաև պետական մարմիններին ուղղված առաջարկությունները՝ ոլորտի շարունակական բարելավման նպատակով։
Այս համատեքստում Ա. Եղոյանը կարևորել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի հետ ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը, որը կարևոր ներդրում ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման գործում։
Նա նաև ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեծ կարևորություն է տալիս աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը՝ այն դիտարկելով որպես մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր նախապայման, և շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին՝ իր փորձն ու մասնագիտական գիտելիքները ՄԻՊ աշխատակազմի հետ կիսելու պատրաստակամության համար։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները քննարկել են խաղաղ հավաքների ազատության իրավունքի նշանակությունը ժողովրդավարական հասարակությունում, այդ իրավունքի վերաբերյալ միջազգային իրավական չափանիշները, ինչպես նաև հավաքների անկախ դիտարկման հիմնական սկզբունքներն ու մեթոդաբանությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խաղաղ հավաքների ազատության իրավական շրջանակին, կիրառելի միջազգային չափորոշիչներին, մարդու իրավունքներին համահունչ ոստիկանական գործունեության սկզբունքներին, հավաքների դիտարկման գործընթացներին, ինչպես նաև դիտարկման արդյունքների փաստաթղթավորման և համապատասխան զեկույցների պատրաստման մեթոդներին։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակաբար իրականացնում է աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման միջոցառումներ՝ կարևորելով շարունակական կրթությունն ու միջազգային լավագույն փորձի փոխանակումը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման կարևոր նախապայման:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Օգոստոսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
-6a7c227e7dea1.webp&w=1920&q=75)
«Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։