Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Գործարարություն և մարդու իրավունքներ» ուղեցույցը
Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։
Արձանագրված մարտահրավերներին արձագանքելու և ազգային մակարդակում գործնական ուղենիշներ ձևավորելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը մշակել է «Գործարարություն և մարդու իրավունքներ» ուղեցույցը, որում ներկայացված են «Գործարարություն և մարդու իրավունքներ» միջազգային հայեցակարգը, ՄԱԿ-ի Ուղենշային սկզբունքները, պատասխանատու գործարար վարքագծի չափանիշները։
Այն անդրադառնում է պետության՝ մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորությանը, բիզնեսի՝ մարդու իրավունքները հարգելու կորպորատիվ պատասխանատվությանը, մարդու իրավունքների պատշաճ ուսումնասիրության մեխանիզմներին և արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների հասանելիությանը։
Ուղեցույցը նախատեսված է պետական մարմինների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ նպատակ ունենալով նպաստել մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումների ներդրմանը, պատասխանատու գործարար վարքագծի խթանմանը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթի ամրապնդմանը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ գործարար միջավայրում մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ապահովումն ու հետևանքային արձագանքումից դեպի կանխարգելիչ կորպորատիվ պատասխանատվության անցումը պետք է դառնան բոլոր շահագրգիռ կողմերի ընդհանուր հանձնառությունը։
Այդ նպատակին հասնելու համար կարևոր է, որպեսզի պետական մարմինները, գործարար համայնքը և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները համատեղեն ջանքերը՝ պատասխանատու գործարար վարքագծի խթանման, ռիսկերի նվազեցման և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիության ապահովման ուղղությամբ։
Միայն պետության, բիզնեսի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով հնարավոր կլինի ձևավորել մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատու, կայուն և վստահելի գործարար միջավայր։

Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող մշտադիտարկումները, քաղաքացիների դիմումների և բողոքների ուսումնասիրությունը, ինչպես նաև ոլորտային հետազոտությունները վկայում են, որ գործարար գործունեության հետ առնչվող մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները բազմաշերտ են և ընդգրկում են հասարակական կյանքի տարբեր ոլորտներ։

Հուլիսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

Այս ընթացքում քննարկման փուլում են գտնվում ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունքների սահմանափակմանն առնչվող նախագծերը:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: