Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Կալանքի կիրառման համակարգային խնդիրների լուծման կարևորության մասին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։
Միայն վերջին ամիսների ընթացքում մի քանի գործերի շրջանակներում, այդ թվում՝ վերաբերելի Դավիթ Մինասյանին, Արտուր Օսիպյանին, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է պետությանը քննարկման առարկա դարձնել անձանց նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցի փոխարեն այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հնարավորության հարցը:
Պետությունը փաստացի կատարել է Պաշտպանի այս առաջարկությունները, ինչը ՄԻՊ հաստատությունը կարևոր է համարում` նկատի ունենալով նաև պետության կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշների աճը:
Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց` կարևորելով և առաջնահերթ համարելով կալանքի կիրառման ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանց:

Մեկնարկել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական նոր կայքէջի գործարկման և նախկին կայքէջի տվյալների տեղափոխման ու արխիվացման տեխնիկական աշխատանքներ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն անդրադարձել կալանքի կիրառման պրակտիկային՝ ընդգծելով, որ համակարգային առումով այն շարունակում է մնալ խնդրահարույց։

Բռնի տեղահանված անձանց հետ պետական մարմինների անընդհատ հաղորդակցության երաշխավորման և նրանց կողմից բարձրացվող հարցերին արագ արձագանք ապահովելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 7-ին կազմակերպվել էր «Ուղիղ երկխոսություն․ բռնի տեղահանված կանանց առաջնահերթ սոցիալական խնդիրները» քննարկում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մասնակցությամբ: