Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին
Հունիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ/UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին։
Հանդիպման ընթացքում Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ձևավորված արդյունավետ և վստահելի համագործակցությունը՝ ընդգծելով այդ գործընկերությունն առավել ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ իրականացվող շարունակական աշխատանքների կարևորությունը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է փախստականների, ապաստան հայցողների, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, առկա խնդիրներն ու իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության կարևորությունն ու շարունակականությունը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ Պաշտպանի նախաձեռնությամբ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհուրդ, որը նպատակ ունի մեկ հարթակում համախմբել ոլորտով զբաղվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին, փորձագետներին և այլ շահագրգիռ կողմերին։ Այդ համատեքստում Պաշտպանը կարևորել է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության առանցքային դերը Փախստականների խորհրդի արդյունավետ գործունեության ապահովման հարցում։
Պաշտպանը նաև ընդգծել է, որ Խորհուրդը նպատակ ունի հասցեավորել փախստականների, ապաստան հայցողների և բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաև նրանց ձայնն ավելի լսելի դարձնել իրենց վերաբերելի որոշումների քննարկման և կայացման գործընթացներում։
Մոնիկա Սանդրին բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության, նրանց բարօրության ապահովման և արժանապատիվ կյանքի խթանման հարցում։
Մոնիկա Սանդրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակել սերտ համագործակցությունը՝ բարձր գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած` «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է միավորել երիտասարդների, ովքեր պատրաստ են բարձրաձայնել մեր հասարակական միջավայրում առկա խնդիրները և մասնակցել փոփոխությունների իրականացման գործընթացներին։
-6a3a4e52de715.webp&w=1920&q=75)
Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ մեկնարկել են քրեակատարողական հիմնարկներ մշտադիտարկման այցերը՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Հունիսի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ անցկացվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված երեխաների իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերին՝ «Հանրային նշանակություն ունեցող հարցերի լուսաբանման գործընթացում երեխայի լավագույն շահի ապահովման սկզբունքը» և «Անձնական տվյալների և մասնավոր կյանքի պաշտպանությունը երեխաներին առնչվող հանրային հաղորդակցությունում» թեմաներով։