Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


ՄԻՊ աշխատակազմում անցկացվել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի թեմայով կարողությունների ընդլայնման վերապատրաստման դասընթաց
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ապրիլի 10-ին մեկնարկել է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի թեմայով կարողությունների ընդլայնման վերապատրաստման առաջին դասընթացը: Այն կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ:
Բացման խոսքով հանդես են եկել Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ծրագրի պատասխանատու Մելինե Ավագյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ Ժաննա Հակոբյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է աշխատակազմի մասնագիտական կարողությունների ու հմտությունների զարգացումը` մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության համատեքստում:
«Վերապատրաստման յուրաքանչյուր մասնակից պետք է ունենա հստակ պարտավորություն՝ ձեռք բերված գիտելիքներն իր աշխատանքում կիրառելու և մյուս գործընկերներին փոխանցելու առումով», - նշել է Ժաննա Հակոբյանը։
Դասընթացը վարել են կենսաբազմազանության փորձագետ Ալլա Ալեքսանյանը, էկոլոգիական իրավունքի փորձագետ Արթուր Գրիգորյանը և շրջակա միջավայրի կառավարման փորձագետ Մարի Չաքրյանը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու գործնական աշխատանքների և քննարկելու ՄԻՊ-ի մանդատը մաքուր և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պաշտպանության տեսանկյունից։
Մասնակիցները նաև հնարավորություն են ունեցել դասընթացավարներին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, իսկ գործնական աշխատանքի ընթացքում ցուցաբերել են ակտիվ ու բովանդակային մասնակցություն։
Վերապատրաստման ավարտին Ժաննա Հակոբյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է ջանքերը աշխատակազմի կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ այս գործընթացն առանցքային քայլ է՝ աշխատակազմի մասնագիտական կարողությունների հզորացման համար։
Վերապատրաստման դասընթացները շարունակական բնույթ ունեն ՄԻՊ աշխատակազմի կարողությունների ընդլայնման գործընթացում։

Հունիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Աշխատողների գործունեության բյուրոյի (ACTRAV) տնօրեն Օլիվեր Ռոբկեին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ավարտվել է «Մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայրում ապրելու իրավունք» թեմայով դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն էր զարգացնել աշխատակազմի մասնագիտական կարողությունները և խորացնել գիտելիքները շրջակա միջավայրի և մարդու իրավունքների փոխկապակցվածության, ինչպես նաև այդ իրավունքի պաշտպանության միջազգային և ազգային չափանիշների վերաբերյալ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Շվեդիայի Թագավորությունում մասնակցել է «ԵՄ-ն հանուն գենդերային հավասարության բարեփոխումների օգնության պատուհան (2-րդ փուլ)» ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնական այցին։

Հունիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը և ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Էդգար Մարտիրոսյանը մասնակցել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած՝ Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։