Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով մասնագիտական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Ժողովրդավարական հասարակության կայացման գործում ազատ մամուլն ունի առանցքային դերակատարություն։ Ժողովրդավարական ցանկացած պետություն պետք է ապահովի հանրության՝ արժանահավատ և բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև լրագրողների՝ առանց անհարկի խոչընդոտների և ճնշումների մասնագիտական գործունեություն իրականացնելու երաշխիքները։
Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները։ Տեղեկատվության տարածումը պետք է նպաստի հանրային իրազեկվածության բարձրացմանը և տեղեկացված որոշումների կայացմանը՝ բացառելով ատելության խոսքի տարածմանն ու հասարակության տարբեր խմբերի միջև անհանդուրժողականության խորացմանը նպաստող մոտեցումները։
Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ լրագրողների իրավունքների պաշտպանությանն ու նրանց մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ երաշխիքների ապահովմանն ուղղված ջանքերին նպաստելու հանձնառությունս՝ ՄԻՊ սահմանադրական լիազորությունների շրջանակում։
Առանձնահատուկ կարևորում եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և լրատվամիջոցների միջև արդյունավետ համագործակցությունը։ Մասնագիտական և էթիկական սկզբունքների պահպանմամբ իրանանացվող համագործակցությունը կարող է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեավորմանը, հանրության իրազեկվածության բարձրացմանը և իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդմանը։
Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայ մամուլի օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ անաչառ և պատասխանատու աշխատանք, մասնագիտական նոր ձեռքբերումներ ու հաջողություններ։»

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Երևանի թիվ 17 հատուկ դպրոց ։

Աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հյու դե Կրետսերի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուբինա Լալայանը և Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Վանուհի Կարապետյանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի և վետերանների հարցերով նախարարության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ՝ մարդկային ռեսուրսների վարչության՝ վիրավորում ստացած զինծառայողների աջակցության վարչության տնօրեն, գեներալ Ֆիլիպ Օժիենի գլխավորությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, իր գործունեության շրջանակներում հոկտեմբերի 15-ին և 16-ին Ծաղկաձորում կազմակերպել էր «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ներկայացուցիչների համար։