Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։
Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։
Պաշտպանը կարևորում է դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։ Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտարկում։
Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների չափանիշների պահպանումը:

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սերբիայի Հանրապետություն: Այցի շրջանակում հոկտեմբերի 5-ին Անահիտ Մանասյանը հանդիպել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար Նենադ Վույիչի հետ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 5-ին հերթական այցն են իրականացրել«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն և տեսակցել Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին:

Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակում մասնակցել է «Գենդերային հավասարություն և ներառական կառավարում. ինստիտուցիոնալ մոտեցումներ և նորարարական գործիքներ» խորագրով Գենդերային թեմատիկ խմբի «Կանանց քաղաքական մասնակցություն» ենթախմբի հերթական հանդիպմանը:

Ուսուցչի աշխատանքը միայն գիտելիք փոխանցելուն միտված գործունեություն չէ։ Այն նաև արժեքներ ձևավորելու, երեխայի անհատականությունը ճանաչելու, նրա ձայնը լսելի դարձնելու և սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող քաղաքացի ձևավորելու կարևոր առաքելություն է։