Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 2-ին մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային 6-րդ հոբելյանական փառատոնին։
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, այս տարի անցկացվել է Լոռու մարզի Օձուն գյուղում` «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, նրա կազմում գործող Երևանի պետական կամերային երգչախմբի և Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ համագործակցությամբ։
Փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ կատարողներ Ղազախստանից և Մարոկկոյից, Հայաստանի մասնագիտացված մանկատներից, խնամքի կենտրոններից, հատուկ կրթահամալիրներից և այլ հաստատություններից:
Իր խոսքում Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով միջոցառման անցկացումը.
«Յուրաքանչյուրը պետք է ունենա իր ներուժը բացահայտելու և իր երազանքներին հասնելու հավասար հնարավորություն։ Մեզանից յուրաքանչյուրն էլ պետք է անի իրենից կախված ամեն ինչ` համերաշխ ու բոլորի ներուժի բացահայտման հնարավորություններ ստեղծող հասարակություն ձևավորելու նպատակով: Միայն միասին կարող ենք ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կզգա, որ արժևորված է և իր ներուժն` իրացված», – նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը հատուկ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և այն բոլոր մասնագետներին, ովքեր մեծ նվիրումով են աշխատում հաշմանդամություն ունեցող անձանց հետ և նպաստում նրանց համար իրավահավասար միջավայրի ձևավորմանը: Անահիտ Մանասյանը նաև ընդգծել է, որ առանձնահատուկ հարգանքի են արժանի այն ծնողները, ովքեր մեծ սիրով և նվիրումով իրականացնում են բազմաթիվ մարտահրավերներ ենթադրող` հաշմանդամություն ունեցող իրենց երեխաների խնամքն ու դաստիարակությունը` հատուկ շեշտադրելով նրանց խիզախությունը:
Պաշտպանը վստահեցրել է, որ ՄԻՊ հաստատությունը շարունակելու է իր մանդատի շրջանակներում պաշտպանել ու խթանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։

Որպես կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են իրականացրել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոն։

Հոկտեմբերի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանն ընդունել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին Բելգրադում մասնակցել է «Բելգրադի կանանց համաժողով RISE 2026․ Դաշինքների ձևավորում՝ հանուն նոր սերունդների» կանանց քաղաքական և տնտեսական հզորացման հարցերով երկրորդ միջազգային բարձր մակարդակի համաժողովին։

Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում, ինչպես նաև Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ վերջին օրերին սոցիալական հարթակներում տարածվել են տեսանյութեր և տարբեր հրապարակումներ։