Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ` հուլիսի 16-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատությունում խնամք ստացող անձանց իրավունքների ապահովման վիճակին։
Մշտադիտարկման շրջանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները շրջայց են կատարել հաստատության տարածքով՝ ուսումնասիրելով շահառուների բնակության, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները, սննդի կազմակերպման, բժշկական օգնության և սպասարկման տրամադրման, հանգստի և ժամանցի կազմակերպման, ինչպես նաև խնամքի ծառայությունների մատուցման առանձնահատկությունները:
Առանձնակի ուշադրություն է դարձվել շահառուների նկատմամբ արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի ապահովման հարցերին, նրանց անձնական կյանքի և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի հարգմանը, ինչպես նաև հաստատությունում ձևավորված ընդհանուր հոգեբանական և սոցիալական միջավայրին:
ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել շահառուների հետ՝ անմիջականորեն տեղեկանալով նրանց խնդիրներին, կարիքներին, տրամադրվող ծառայությունների որակին և առօրյա կյանքի կազմակերպմանը վերաբերող հարցերին։
Այցի ընթացքում ուսումնասիրվել են նաև շահառուներին տրամադրվող ծառայությունների հասանելիությանն ու արդյունավետությանն առնչվող հարցերը, ինչպես նաև նախորդ մշտադիտարկումների ընթացքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունելի է համարում այն, որ նախորդ մշտադիտարկման այցերի արդյունքների համեմատ՝ հաստատությունում արձանագրվել է դրական առաջընթաց։ Մասնավորապես, նկատվել է շահառուների առօրյա կյանքի կազմակերպման և տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավման դրական միտում, ինչը վկայում է նախորդ այցերի ընթացքում Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված առաջարկությունների և դիտարկումների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունավետության մասին։
Մշտադիտարկման այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները սահմանված կարգով կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին՝ դրանց արդյունավետ և համակարգային լուծումն ապահովելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից սոցիալական խնամքի հաստատություններ կատարվող չհայտարարված մշտադիտարկման այցերը կրում են շարունակական բնույթ և միտված են խնամք ստացող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարելավմանը:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի իրավունքների պաշտպանությունը ենթադրում է զգայուն մոտեցումներ և համալիր քայլերի իրականացում:

Օգոստոսի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկումներ են անցկացվել «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ։
-6a7c227e7dea1.webp&w=1920&q=75)
«Սիրելի՛ երիտասարդներ, Սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժերից է, որն այսօր ձևավորում է այն հասարակությունը, որտեղ մենք ապրելու ենք վաղը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ քրեական վարույթի շրջանակում քննչական մարմնի կողմից օգոստոսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ հրապարակվել են վարույթին առնչվող, միևնույն ժամանակ` անձի անձնական և ընտանեկան կյանքին վերաբերելի տվյալներ։