Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Հուլիսի 2-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում ներկայացվել է մարդու իրավունքների ազգային հաստատությունների տարեկան հաղորդումների պատրաստման միջազգային փորձին նվիրված ուսումնասիրությունը, որի նպատակն է նպաստել հաղորդումների որակի, բովանդակության և ազդեցության բարձրացմանը։
Ուսումնասիրությունը պատրաստվել է Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի կողմից՝ միջազգային փորձագետներ Միրա Կայզերի և Ջոշ Օունսթեդի մասնակցությամբ։
Ներկայացման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մարդու իրավունքների ազգային հաստատությունների տարեկան հաղորդումների պատրաստման մոտեցումները, կառուցվածքը, բովանդակությունը, հասանելիության ապահովման և տարածման մեխանիզմները, ինչպես նաև այդ հաղորդումների խորհրդարանական քննարկումների միջազգային փորձը։
Քննարկումը հատկապես կարևոր է եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես մարդու իրավունքների ազգային հաստատության, ինչպես նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան հաղորդումների հետագա զարգացման և միջազգային լավագույն փորձի կիրառման տեսանկյունից։

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ՝ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների:
-6ad0621a504e3.webp&w=1920&q=75)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի «Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ։

Հոկտեմբերի 14-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի (DCAF) հետ համագործակցությամբ, տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ նվիրված զինվորական ծառայության ընթացքում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Երևանի թիվ 82 հիմնական դպրոցի աշակերտները։