Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Այս կիրակի Հանրային ռադիոյի եթերում Սարգիս Հարությունյանի հյուրն է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Քննարկման առանցքում՝ սուր և հանրային հնչեղություն ունեցող հարցեր։
• Շաքիում տեղի ունեցած դեպքը․ ի՞նչպես է Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքում ազատազրկվածի իրավունքների պաշտպանության մասով իրեն ուղղված քննադատություններին։
• Արթուր Դանիելյան, Վահրամ Սահակյան. որտե՞ղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները և արդյո՞ք իրավաչափ է այս և այլ դեպքերով կալանքի կիրառումը
• Բռնություն դպրոցներում․ արդյո՞ք բավարար են իրավասու մարմինների կանխարգելիչ քայլերը։
• Կալանքների հաճախակի կիրառում և հանրային հնչեղություն ունեցող գործեր․ ի՞նչ է արել ՄԻՊ-ը այս գործերով։
• ՄԻՊ անկախություն․ որքանո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պետական մարմիններից և այլ դերակատարներից։
• Կանանց և տղամարդկանց առնչությամբ կարծրատիպային պատկերացումներ ձևավորող խոսույթի տեսակներ, դրանց հաղթահարման անհրաժեշտություն։
• Զինված ուժերում մարդու իրավունքներ․ ինչո՞ւ են շարունակվում բռնության դեպքերը, և բավարար են արդյո՞ք իրավասու մարմինների քայլերը։
• «Խոսքերիս անունը քննադատություն դնեք, թե աջակցություն, հարցի էությունը դրանից չի փոխվելու. միևնույն է համակարգերում անհրաժեշտ են էական բարեփոխումներ». Անահիտ Մանասյան