Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Բաց հարթակ» հաղորդման շրջանակում Նիկոլայ Մելիքյանի հետ զրուցել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք արդիական հարցերի մասին:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել՝
• Զինված ուժերում վերջին շրջանում արձանագրված մահվան, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերին, դրանց կանխարգելմանն ու ոլորտում համակարգային բարեփոխումների անհրաժեշտությանը։
• Զինծառայողների մահվան դեպքերով քրեական վարույթների պատշաճ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության կարևորությանը։
Ընդգծվել են անձնական և զգայուն տվյալների պաշտպանության բնագավառում առկա համակարգային խնդիրները։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է քրեական վարույթներին առնչվող հանրային հաղորդակցության շրջանակում անձնական և ընտանեկան կյանքին վերաբերող տեղեկությունների անհարկի բացահայտումից զերծ մնալու, ինչպես նաև նորածին երեխային առնչվող և հանրային հնչեղություն ստացած վերջին դեպքերից մեկով երեխային նույնականացնող տվյալների հրապարակումը բացառելու կարևորությանը։
• Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է նաև ձեռնաշղթաների անհարկի կիրառման անթույլատրելիությանը, ինչպես նաև ուժի կիրառման ընթացքում իրավաչափության պահանջները խստորեն պահպանելու հարցերին։
• Խոսվել է նաև կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման խնդիրների, ինչպես նաև կալանավորված անձանց՝ անչափահաս երեխաների հետ կապի և տեսակցությունների իրավունքի ապահովման բնագավառում առկա խնդիրների և այդ առումով վերջին դեպքերի մասին։