Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)

Կարո՞ղ է բիզնեսը զարգանալ՝ միաժամանակ հարգելով մարդու իրավունքները։ Այո՛։ Ավելին՝ պատասխանատու գործարար վարքագիծը կայուն և երկարաժամկետ զարգացման կարևոր նախապայման է։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության «Առավոտ Լուսո» հաղորդաշարի եթերում անդրադարձել է գործարարության և մարդու իրավունքների փոխկապվածությանը, պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշներին և ոլորտի արդի մարտահրավերներին։
Զրույցի ընթացքում ներկայացվել է նաև ՄԻՊ աշխատակազմի կողմից մշակված «Գործարարություն և մարդու իրավունքներ» ուղեցույցը՝ որպես գործնական գործիք՝ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա հիմնված և պատասխանատու գործարար մշակույթի ձևավորման համար։