Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ասոցիացիան ստեղծվել է 1998 թվականին եւ այժմ ունի 54 անդամ: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է ֆրանկոֆոն օմբուդսմանների հաստատությունների հզորացմանը, փորձի փոխանակման աջակցությանը, ինչպես նաեւ օմբուդսմանների ինստիտուտների ստեղծմանն այն երկրներում, որտեղ նման հաստատությունները բացակայում են:
Հայաստանի Հանրապետությունը Ֆրանկոֆոն օմբուդսմանների եւ հաշտարարների ասոցիացիայի ասոցիատիվ անդամ է (Membres Associés):