Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքը (GANHRI) հիմնադրվել է 1993թ: Մինչ 2016թ. այն կոչվել է Մարդու իրավունքների պաշտպանության եւ զարգացման ազգային ինստիտուտների միջազգային համակարգման կոմիտե (ICC): Դաշինքը հետեւում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գործունեության համապատասխանությունը Փարիզի սկզունքներին, ինչպես նաեւ նպաստում է մարդու իրավունքերի զարգացմանն ու պաշտպանությանը:
2005թ. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքին անդամակցելու համար:
2006թ. հոկտեմբերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին շնորհվել է A կարգավիճակ: