Ասիական օմբուդսմանների ասոցիացիան (AOA) ստեղծվել է 1996 թվականի ապրիլի 16-ին՝ որպես Ասիայում օմբուդսմանների հասարակական, ոչ քաղաքական, անկախ և մասնագիտական ֆորում:
Ասիական օմբուդսմանների ասոցիացիայի նպատակն է խթանել օմբուդմանության հայեցակարգերը, խրախուսել դրա զարգացումը Ասիայում, զարգացնել պրոֆեսիոնալիզմը օմբուդսմանի գործառույթների իրականացման նպատակով, ինչպես նաև խրախուսել և աջակցել օմբուդսմանի ինստիտուտի վերաբերյալ հետազոտությունների և ուսումնասիրությունների իրականացմանը:
Ասիական օմբուդսմանների ասոցիացիան ներկայումս ունի 44 անդամ 25 երկրներից և ղեկավարվում է 9 հոգուց բաղկացած տնօրենների խորհրդի կողմից:
Հայաստանի Հանրապետությունը Ասիական օմբուդսմանների ասոցիացիայի խորհրդակցական անդամ է: