Մարտի 24-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել այն մասին, որ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման վարչության աշխատակիցներն անմիջապես այցելել եւ առանձնազրույց ունեցել բերման ենթարկված բոլոր քաղաքացիների հետ: Ոստիկանության աշխատակիցների հետ հանդիպումից հետո բերման ենթարկվածները հնարավորություն են ունեցել նաեւ հանդիպելու իրենց տեսակցության եկած փաստաբանին:
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ուր տեղափոխվել էր Ռուզաննա Եղնուկյանը:
Այցելությունների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են համապատասխան պարզաբանումներ: