Մարդու
իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց
են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ:
Հերթական
այցը պայմանավորված էր զինծառայողի ծնողների ահազանգով, ովքեր մտահոգություն են հայտնել
վերջերս զինված ուժեր ծառայության մեկնած իրենց որդու առողջական խնդիրների և բուժման
ընթացքի վերաբերյալ:
Պաշտպանի
ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի հետ՝ քննարկել
զինծառայողի հետազոտության, բուժման և փորձաքննության հետ կապված հարցեր: Այցի շրջանակում
առանձնազրույց է տեղի ունեցել զինծառայողի հետ, վերջինս ներկայացրել է իրեն մտահոգող
խնդիրները:
Հարկ ենք
համարում նշել, որ վերոնշյալ հարցով Պաշտպանի աշխատակազմում առկա է վարույթ, որի շրջանակում
Պաշտպանի գրության հիման վրա և Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ
զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ, գտնվում է բժշկական հսկողության և դիտարկման ներքո։
Զինծառայողների
պատշաճ բժշկական օգնության հարցը շարունակում է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի
ուշադրության կենտրոնում։
Իրազեկում.
Զինծառայողների
և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի
է դիմել՝ զանգարահելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և
ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։
Պաշտպանին
կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես
նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am։