Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:
Այցի շրջանակներում` մարտի 27-ին, Պաշտպանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր
քարտուղար Ալեն Բերսեի հետ:
Զրուցակիցները
քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Անահիտ
Մանասյանը խոսել է Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների, ինչպես նաև
ՄԻՊ հաստատության մարտահրավերների մասին:
Իր խոսքում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ
հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների` մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց
լինելու և անձանց անհապաղ ազատ արձակման կարևորության հանգամանքին:
Հանդիպման
ավարտին Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը
Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։