Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անունից ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար
Նինա Փիրումյանը Ժնևում մարտի 11-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների
գլոբալ դաշինքի (GANHRI) ամենամյա նիստի շրջանակներում անցկացված Գլխավոր վեհաժողովին։
Միջոցառման
ընթացքում գլխավոր քարտուղարը Պաշտպանի անունից ստացել է Միավորված Ազգերի կազմակերպության
Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման
հարցերով ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությանը 2024 թվականին շնորհած վստահելիության և անկախության A դասի բարձրագույն
կարգավիճակը հավաստող վկայականը:
Հիշեցնենք,
որ նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին,
որոնք համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ
են, վստահելի և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն
ուսումնասիրելու և լուծելու կարողություն:
Մարդու
իրավունքների պաշտպանը հանձնառու է հետևողական լինել Հավատարմագրման ենթահանձնաժողովի
կողմից ներկայացված հանձնարարականների իրացման ուղղությամբ տարվող աշխատանքների պատշաճ
իրականացման հարցում։