Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների, սոցիալական
ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում
են, որ վերջին օրերին հասարակական տրանսպորտի
սակագնի թանկացման հարցի շուրջ հանրային տիրույթում լայն տարածում են ստացել այլակարծության
համար մարդկանց թիրախավորման դեպքերը:
Անհանդուրժողականության այս մթնոլորտը բացասական հետևանքներ
է ունենում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար։
Պաշտպանը կոչ է անում հանրային խոսույթում բացառել ատելության
խոսքի, բռնության կոչերի, վիրավորանքի, անհանդուրժողականության, արժանապատվությունը
նվաստացնող վերաբերմունքի ցանկացած դրսևորում,
ինչպես նաև հակազդել նման խոսքին ու վարքագծին։