Հետաքրքրվա՞ծ ես մարդու իրավունքներով, իրավագիտության ֆակուլտետի
ուսանո՞ղ ես, ուզո՞ւմ ես ստանալ նոր գիտելիքներ և հմտություններ:
Միացի՛ր մարդու իրավունքների #ձմեռային_դպրոցին, զարգացրու՛
մասնագիտական կարողություններդ, դարձի՛ր ավելի իրազեկ և հմուտ մարդու իրավունքների
ոլորտում։
Ձմեռային
դպրոցին մասնակցությունը հնարավորություն կտա՝
✔ ուսումնասիրել մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները;
✔ ծանոթանալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին
և հիմնական գործառույթներին;
✔ ծանոթանալ այն սկզբունքներին, որոնք ներդրված են մարդու իրավունքների
ազգային հաստատությունների և օմբուդսմանական հաստատությունների գործունեության հիմքում,
ու բացահայտել այն մարտահրավերները, որոնց բախվում են այդ հաստատություններն իրենց
գործունեության շրջանակներում;
✔ ներգրավվել խմբային քննարկումներում և գործնական վարժություններում,
ինչպես նաև այցելել տարբեր պետական կառույցներ;
✔ ձեռք բերել կապեր և ծանոթություններ ոլորտի լավագույն փորձագետների
և մասնագետների, ինչպես նաև ոլորտում մասնագիտացող ձեր հասակակիցների հետ;
✔ վերապատրաստում անցնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
կամ այլ պետական կառույցներում։
Դասընթացի հաջող ավարտից հետո կտրվի հավաստագիր:
Ովքե՞ր կարող
են դիմել:
Ձմեռային դպրոցին մասնակցելու համար կարող են դիմել ՀՀ բուհերի
իրավագիտության ֆակուլտետների բակալավրի կրթական ծրագրով սովորող ուսանողներ, ովքեր
հետաքրքրված են մարդու իրավունքների ոլորտով։
Այս բացառիկ հնարավորությունը նախատեսված է 25 ուսանողի համար։
Ներկայացված դիմումների գնահատման արդյունքների հիման վրա ձմեռային
դպրոցի մասնակցության համար կընտրվեն այն անձինք, ում ներկայացրած դիմումները կբավարարեն
սահմանված ձևական ու բովանդակային պահանջներին։
Դիմելու վերջնաժամկետ՝
հունվարի 15, 2025թ.
Մեկնարկ՝ փետրվար, 2025թ.
Տևողություն՝ 4 շաբաթ (առավելագույնը շաբաթը երկու օր հաճախականությամբ)
Դիմումի փուլը հաջողությամբ հաղթահարած ուսանողներին կտրամադարվի
մանրամասն տեղեկատվություն Ձմեռային դպրոցի վերաբերյալ։
Շտապեք
դիմել հետևյալ հղմամբ՝
https://tinyurl.com/2cm85s3u։