Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է  տվել Սլովենիայի RTV ազգային  հեռուստաընկերության Globus հաղորդաշարին: Անդրադարձ
է կատարել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը, դրան նախորդող իրադարձություններին,
որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանում պահվող հայ
գերիների խնդրին, Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող գործընթացների` միջազգային
չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն, խոցելի խբերի իրավունքների  պաշտպանությանը, այդ ոլորտում առկա խնդիրներին,
սեռով  պայմանավորված` կանանց  թիրախավորման դեպքերին, Հայաստանում դրա տարածվածության
պատճառներին և  ոլորտին առնչվող այլ հարցերի: