Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ հոկտեմբերի 21-22-ն անցկացվող
բարձրաստիճան միջազգային համաժողովի մասնակիցների համար Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ
կազմակերպվել է մշակութային այց Գառնիի հեթանոսական տաճար:
Եվրոպայի
խորհրդի անդամ ավելի քան 15 պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության
մարմինների ղեկավարներին և ներկայացուցիչներին ներկայացվել է տաճարի խորհուրդն ու պատմությունը:
«Օմբուդսմանական/
Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն
և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը կազմակերպվել
է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի
խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության
ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության
երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն
հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության
և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության
խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։