Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի
9-ին ընդունել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFP) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական
Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդագրական
նոր ռազմավարության իրականացմանը, սեռական և վերարտադրողական առողջությանը, գենդերային
հավասարությանը, խտրականությանը, կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերելի,
ինչպես նաև մարզերում և գյուղական համայնքներում կանանց կարողությունների զարգացմանն
ուղղված մի շարք հարցեր։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի
հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են մեր
երկրում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված մի շարք ծրագրեր։
Ֆլորենս Բաուերը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության
և արդյունավետ քննարկման համար՝ վերահաստատելով համատեղ ծրագրերի իրականացմանն աջակցելու
իր պատրաստակամությունը: