Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի
7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։
Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության
կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։ Զրուցակիցները
քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները,
ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն առնչվող հարցերին։
Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության
և արդյունավետ քննարկման համար։